Իրադարձություններ Հայաստանում
Նոր բժշկական կենտրոն
Այն հագեցած է ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումներով Ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումները եւ հնարավորություններն են ներդրվել մայրաքաղաքի «Ռաֆայել» բժշկական կենտրոնում, որի բացումը տեղի ունեցավ երեկ։
Կենտրոնը կոչված է իրականացնելու հիվանդանոցային՝ ընդհանուր վիրաբուժական, գինեկոլոգիական, ուռոլոգիական, ակնաբուժական, վնասվածքաբանական, օրթոպեդիական, վերակենդանացման բուժօգնություն եւ բուժսպասարկում։ Այն հագեցած է նորագույն սարքավորումներով։ Կենտրոնի կառուցման եւ բուժսարքավորումներով համալրելու համար ներդրվել է 2,7 մլն դոլար։
Կենտրոնի բացմանը ներկա էր վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը կարեւորեց Հայաստանում ժամանակակից բժշկական կենտրոնների հիմնումը, որոնք կարող են որակյալ ծառայություններ առաջարկել մեր քաղաքացիներին. «Փաստորեն՝ մեզ համար այսօր կրկնակի տոն է. հայոց բանակի կազմավորման տարեդարձի օրն է տեղի ունենում բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը»։ Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը շրջեց բժշկական կենտրոնում, ծանոթացավ շենքային պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։
Կենտրոնի գիտական ղեկավար Արմեն Մելիքյանի խոսքով՝ պետք է ձգտել, որ առողջապահական բոլոր կենտրոնները լինեն որակյալ ու ժողովրդի համար մատչելի. «Կենտրոնի ստեղծմամբ մենք սահմանել ենք մի չափանիշ, եւ ցանկանում ենք, որ այսուհետեւ Հայաստանում կառուցվող բժշկական կենտրոնները միշտ գերազանցեն այն»։ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը համոզմունք հայտնեց, որ կենտրոնն իր դերը կունենա ոլորտի զարգացման գործում։ Կենտրոնին առողջապահության նախարարության կողմից հատկացվելու է պետպատվերի համակարգ, որը հնարավորություն կտա նաեւ անապահով խավին՝ օգտվելու այս բարձակարգ կառույցի ծառայություններից։ Հ. Քուշկյանը հավաստիացրեց, որ բժշկական կենտրոնում գնային քաղաքականությունը լինելու է մատչելի։
29.01.2009 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ